9 պարզ միջոց՝ շմոլ գազի՝ «լուռ մարդասպանի» թունավոր «խայթոցից» զերծ մնալու համար

17 հուլիսի, 2018  23:45

Ածխածնի մոնօքսիդը, նույն ինքը՝ շմոլ գազը (CO), անհոտ, անհամ եւ անգույն գազ է, որն առաջանում է բոցավառված վառելիքի անավարտ այրման հետեւանքով:

Տան պայմաններում ածխածնի մոնօքսիդի աղբյուրներ են համարվում գազի տաքացուցիչները (ծխանցքներով կամ առանց), գազի վառարանները, փայտի կամ փայտածխի տաքացուցիչները, ծխախոտի ծուխը եւ ավտոտնակներում արտանետումները:

Կեղտոտ եւ չբնակեցված տնային տարածքներում արտանետումները կարող են հանգեցնել հոսպիտալացման եւ նույնիսկ մահվան:

Ինչպե՞ս է վնասում ածխածնի մոնօքսիդը

CO-ն համարվում է ամենաառատ աղտոտիչը (չափված զանգվածով) մթնոլորտում: Բոլորիս տան ջեռուցման համակարգերն աշխատում են այրված գազի հիման վրա:

Երբ գազը այրվում է, այն արտազատում է ածխածնի մոնօքսիդ այնպես, ինչպես այլ գազերը, եւ եթե այդ գազը տնից դուրս չգա (խողովակի կամ այլ մեխանիզմի միջոցով) կամ եթե վառարանն ունի սխալ մեխանիզմ, կամ հին է եւ տանը բավարար օդափոխություն չկա, այդ գազերը կարող են կուտակվել տանը եւ հասնել վտանգավոր աստիճանների:

Երբ արտանետված գազը մթնոլորտում հասնում է բարձր աստիճանի, այն կարող է արագորեն տարածվել արյան մեջ՝ կապվելով հեմոգլոբինի հետ եւ ձեւավորելով «կարբոքսիհեմոգլոբին»:

Սա նվազեցնում է արյան՝ թթվածինը տեղափոխելու ունակությունը, ինչի շնորհիվ մեր հյուսվածքները գոյատեւում են:

Անհայտ է, թե ինչպիսին կլինի CO-ի ազդեցությունը ցածր կոնցենտրացիաների դեպքում, սակայն շատ բարձր կոնցենտրացիայի պարագայում կարող է հանգեցնել գիտակցության կորստի եւ մահվան հաշված րոպեների ընթացքում:

Շմոլ գազից թունավորման ախտանիշերը կարող են գրիպի ախտանշանների նման լինել, դրանք ներառում են գլխապտույտ, գլխացավեր, թուլություն եւ սրտխառնոց:

Պոտենցիալ զգայուն խմբեր են համարվում տարեցները, առողջական խնդիրներ ունեցող մարդիկ, երեխաները, հղի կանայք եւ նրանց չծնված երեխաները:

Ինչպե՞ս կարող ենք կանխարգելել CO-ի ազդեցությունը

Գազի ջեռուցիչների անվտանգ օգտագործման եւ CO թունավորման հնարավոր վտանգներից խուսափելու համար խորհուրդ է տրվում.

Այն տները, որոնք ունեն գազի ջեռուցիչներ, պետք է 2 տարին մեկ անգամ ստուգվեն լիցենզավորված գազի մատակարարի կողմից եւ ունենան համապատասխան վկայական, Պետք է անցկացվեն CO գազի արտահոսքի փորձարկումներ, Պետք է ապահովել տան հաճախակի օդափոխումը, Չպետք է օգտագործել վառարանը գիշերվա ժամերին կամ երկար ժամանակով, Նվազագույնի հասցնել գազի արտանետման օդափոխիչների օգտագործումը տաքացուցիչների հետ միաժամանակ։ Օդափոխիչները կարող են բացասական ճնշում ստեղծել, ինչի հետեւանքով գազի արտանետումները կմնան բնակարանում։ CO-ի մասին ահազանգող սարքերը դիտարկեք որպես լրացուցիչ անվտանգության միջոց, Պետք է կատարել «գազի վառարանի թեստ»: Եթե գազի գույնը նարնջագույն է, ապա դա «ազդանշան» է, որ օդում CO գազ կա, Մի օգտագործեք չսառեցվող տաքացուցիչ ննջասենյակներում եւ նվազագույնի հասցրեք անլար ջեռուցիչների ամենօրյա օգտագործումը, Փոխարինեք հին ջեռուցիչները նորով: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում